Արփինե Հովհաննիսյանը կմասնակցի ԵՄ աջակցությամբ կազմակերպվելիք համաժողովին


11:45 , 27 մայիս, 2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 30-ին, ժամը 15:00-ին կմասնակցի «Կոնգրես» հյուրանոցի Պիկասո սրահում Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվելիք համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին:  Համաժողովին կմասնակցի նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: