«Մերսեդես»-ը ստեղծել է «անտեսանելի» ավտոմեքենա (VIDEO)


22:21 , 29 հունվար, 2013

Մերսեդես ընկերությունը ստեղծել է առաջին անտեսանելի ավտոմեքենանԳերմանական ավտոարտադրող «Մերսեդես» ընկերությունը օրերս առաջ սահմանեց ռեկորդ՝ ստեղծելով աշխարհում առաջին անտեսանելի ավտոմեքենան: Ավտոմեքենայի գաղտնիքը բացահայտվեց հենց նույն օրը ստեղծողների կողմից: Գաղտնիքը կայանում էր նրանում, որ ավտոմեքենայի մի կողմը պատված էր կետային էկրաններով, իսկ մյուս կողմում տեղադրված է տեսախցիկ, որը ֆիքսում է ավտոմեքենայի հակառակ կողմի տեսարանը և հաղորդում էկրաններին, որոնք տեղադրված են ավտոմեքենայի մյուս կողմում: Այդպիսով ավտոմեքենան չի երևում: Ավտոմեքենայի ստեղծողները դեռևս չեն հայտարարում ավտոմեքենայի գինը: Դե ինչ, եթե չեք հավատում, ապա դիտեք այս վիդեոն, որից հետո դուք անկասկած կհավատաք: