Քուրդ զինյալները հայտարարել են 16 թուրք զինվորականի ոչնչացման մասին


10:48 , 27 մայիս, 2016

1319241964Թուրքիայի արևելքում, միանգամից մի քանի կետերում շարունակվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PPK) զինյալների և թուրք ուժայինների միջև բախումները: Երկու օրվա ընթացքում քուրդ ապստամբները ոչնչացրել են 16 թուրք զինվորականի, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով HPG-ի (PKK-ի ռազմական ճյուղ) հայտարարությանը:

«Հյուսիսային Քուրդիստանում պարտիզանական ակտիվությունը շարունակվում է աճել: Սպանվել է 16 զինվոր»,- ասվում է հաղորդագրությունում:

Հաքարի շրջանում քուրդ պարտիզանները հարձակվել են ռազմական շարասյան վրա, երկու զինվոր սպանվել է և երեքը վիրավորվել: Յուկսեկովի շրջանում PKK-ի մարտիկները հարձակվել են ռազմական կայազորի վրա, որի արդյունքում զոհվել է չորս զինվորական: Նշվում է, որ Թուրքիայի հարավ-արևելքի մի քանի կետերում թուրք զինվորականների և ոստիկանների վրա տեղի են ունեցել ևս մի քանի հարձակումներ: