Երկու F-18 կործանիչներ բախվել են Ատլանտյան օվկիանոսի վրա


04:14 , 27 մայիս, 2016

Երկու F-18 կործանիչներ բախվել են Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ, գրում է The Virginian Post-ը:

Ափային պահակության ծառայության ներկայացուցիչները ճշտել են, որ տեղի ունեցածի հետևանքով տուժել է չորս մարդ, նրանք բոլորը հոսպիտալացվել են: Նրանց վնասվածքների աստիճանը դեռևս հայտնի չէ:

Ներկայացուցչի խոսքերով` դեպքը տեղի է ունեցել այն գոտում, որտեղ սովորաբար տեղի է ունենում օդաչուների ուսուցում:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը դեռևս այդ կապակցությամբ մեկնաբանություն չի արել: