Մարմնամարզություն. Եվրոպայի առաջնություն. Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը հանդես կգան եզրափակչում


23:39 , 26 մայիս, 2016

Armfootball.com-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել ենք, շվեյցարական Բեռնում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ տեղը, իսկ Արմեն Պետրոսյանը բազմամարտում 14-րդն էր:

Բացի այդ, մեր մարզիկները հաջող ելույթներ ունեցան առանձին գործիքների վրա: Նժույգի վրա վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը վաստակեց 15,491 միավոր ու զբաղեցրեց երկրորդ տեղը` իրավունք ստանալով հանդես գալ եզրափակչում:

Հենացատկ վարժությունում Արթուր Դավթյանը 15,183 միջին գնահատականով զբաղեցրեց երրորդ տեղը ու ևս հաղթահարեց որակավորման փուլը:

Օղակների վրա վարժությունում էլ եզրափակչի ուղեգիր ստացավ Վահագն Դավթյանը, ով 15,566 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Իսկ ահա Արթուր Թովմասյանը նույն վարժությունում վաստակեց 15,366 (6,700 բարդության, 8,666 կատարման համար), նույնքան որքան բելգիացի Դենիս Գուսենսը (6,