Պատճառներ, որոնք արժեն, որ ծխելը թողնեք հենց այս պահին


22:46 , 26 մայիս, 2016

Պատճառներ, որոնք արժեն, որ ծխելը թողնեք հենց այս պահինBarometer.am-ը գրում է.

Ընդմիշտ թողնում են ծխելը նրանք, ովքեր անում են դա հեշտ և վճռական.

1.Ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններ. չարորակ ուռուցքներ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, շնչառական ուղիների հիվանդություններ, նյարդային խանգարումներ, մարսողական խնդիրներ և այլն:

2.Երեխաները նմանակում են Ձեզ. եթե երեխան վաղ մանկությունից տեսնում է, որ ծնողները ծխում են, հավանականությունը շատ մեծ է, որ մեծանալով՝ նա էլ է սկսելու ծխել:

3.Ծխախոտը ոչ մի առավելություն չունի. ծխախոտի առաջարկը ստեղծվում է դրա՝ կախվածություն առաջացնելու շնորհիվ, հիշեք ինքներդ Ձեզ այն ժամանակ, երբ դեռ չէիք ծխում, մի՞թե ձեր կյանքն ավելի երջանիկ է հիմա, ոչ: Դուք միայն շարունակում եք անիմաստ գումարներ վատնել մի բանի համար, որը միայն վնասներ է պատճառում Ձեզ:

4.Ծխելը կրճատում է կյանքը 10-15 տարով. ծխողների մոտ ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը շատ ավելի մեծ է, քան չծխող մարդկաց մոտ: Իսկ այս հիվանդությունների հետևանքների մասին ավելի լավ է չխոսել:  

Միշտ պետք է հիշել, որ դեռևս ամեն ինչ կորած չէ և, որ վերջին ծխախոտն անջատելուց հետո Ձեր օրգանիզմն ունակ է արագ վերականգանվել և առողջ "աշխատել", եթե միայն կամքի ուժ ունենաք՝ այլևս երբեք "ծխողների շարք" չվերադառնալու:

Առողջ եղե՛ք: