22:32 , 19 մարտ, 2012Գրողները մեղադրում են Apple-ին իրենց ստեղծագործությունների «պիրատական պատճենները» App Store-ում անօրինականորեն տեղադրելու մեջ: Հեղինակային իրավունքների խախտման համար Չինաստանի գրողները Apple-ից պահանջում են 50 միլիոն յուանեի (7,9 միլիոն դոլար) չափով փոխհատուցում: Անցյալ տարի 2011 թվականին` հեղինակ և բլոգեր Խան Խանը նաեւ միացել էր 40 հեղինակների հայցադիմումին, որի հետեւանքով չինական որոնողական համակարգը` Baidu-ն, իր օն-լայն գրադարանից հանեց մոտ 3 միլիոն աշխատություն, որոնց պատճառով խախտվել էին հեղինակային իրավունքները: |
|