Տիագո Սիլվան աշխարհի լավագույն պաշտպանն է․ Կարլես Պույոլ


18:55 , 26 մայիս, 2016

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ավագ Կարլես Պույոլը կարծում է, որ ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան աշխարհի լավագույն պաշտպանն է։

«Տիագո Սիլվան աշխարհի լավագույն պաշտպանն է։ Նա խաղադաշտում կարողանում է անել ամեն ինչ և կարդում է խաղը։

Սիլվան արագ է, գերազանց փոխանցումների է տիրապետում։ Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ասում են, որ ես ու Սիլվան նման ենք խաղաոճով»,- Պույոլի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։