17:09 , 26 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի քաղաքացի, ԱՄՆ-ում «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցչի տեղակալ Եվգենի Բուրյակովը ամերիկյան դատարանի կողմից լրտեսության մեղադրանքով դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման և 10 հազար դոլար տուգանքի, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ ռուսաստանցին 2012-2015թթ.-ին Ռուսաստանի օգտին լրտեսությամբ է զբաղվել` դիվանագիտական խողովակներով փոխանցելով ռուսական բանկերի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների մասին գաղտնի տեղեկատվություն: Բացի դրանից` նա տեղեկություններ է փոխանցել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների օգտագործման ամերիկյան ծրագրերի մասին: