16:06 , 26 մայիս, 2016
Motor.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Consumer Reports պարբերականը Toyota Prius հիբրիդը համարել է նոր սերնդի ամենատնտեսող մեքենաներից մեկը: Փորձարկումների ժամանակ մեքենան 100 կիլոմետր ճանապարհ անցնելիս միջինը ծախսել է 4.52 լիտր վառելիք:
Քաղաքային պայմաններում վառելիքի ծախսը կազմել է 5.47 լիտր, իսկ քաղաքից դուրս գտնվող խճուղիներով 104 կմ/ժամ արագությամբ երթևեկելիս մեքենան 100 կիլոմետր անցնելիս ծախսել է միջինը 3.99 լիտր:
Toyota ընկերությունը նոր սերնդի Prius-ը ներկայացրել է 2015 թվականի սեպտեմբերին: