Առաքել Միրզոյանը և Աղասի Աղասյանը կմասնակցեն միջազգային մրցաշարի


16:00 , 26 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Միրզոյանը և Աղասի Աղասյանը կմասնակցեն Իրանում կայանալիք «Fajr Cup» միջազգային մրցաշարին: Թեհրանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնացեն 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային կարգի ծանրորդները:

Մրցաշարը նաև օլիմպիական վարկանշային է համարվում բոլոր այն մարզիկների և երկրների համար, ովքեր մինչ այս ուղեգիր չեն ձեռք բերել: «Fajr Cup» մեկնարկում է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ