21:19 , 26 մայիս, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Մի քանի օր առաջ հայտնի դիջեյ Քելվին Հարիսը, որը հանդիպում է երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ,
ավտովթարի է ենթարկվել։ Կադիլակ ավտոմեքենային, որի դիմացի ուղևորի նստարանին է եղել Կելվինը, հարվածել է հանկարծակի հանդիպակաց գոտի դուրս եկած ավտոմեքենան, ինչը բերել է դիմահար բախման։
Ըստ լուրերի, մեքենայի ղեկին եղել է 16-ամյա աղջիկ, մյուս ուղևորները ևս անչափահաս են եղել։ Մեղավոր մեքենայի ուղևորները և վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։
Ինչ վերաբերում է Հարիսին, նա նույնպես լրջորեն վնասվել է։ Նա ստացել է դեմքի պատռվածքներ։ Նման մասնագիտության տեր մարդու համար դա լուրջ խնդիր է։ Նրա դեմքին կարեր են դրել, ապա նա, իր պնդմամբ, վերադարձել է տուն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ