Մտադիր չեմ մեծ փոփոխություններ կատարել «Բավարիա»-ում․ Անչելոտի


15:46 , 26 մայիս, 2016

Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, ով գլխավորել է Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիա»-ն, Bild-ի հետ զրույցում անդրադարձել է մյունխենյան ակումբում իր աշխատանքին։

« «Բավարիա»-ն գերազանց մրցաշրջան անցկացրեց։ Բայց իհարկե, խոսքն այն մասին է, որ հաջորդ մրցաշրջանում պետք է ավելի լավ խաղալ։ Ինձ ծավալուն աշխատանք է սպասվում։ Անելու եմ հնարավորն այս մրցաշրջանի արդյունքները բարելավելու համար։

Ցանկանում եմ «Բավարիա»-ին փոխանցել իմ խաղային փիլիսոփայությունը, բայց մտադիր չեմ մեծ փոփոխություններ կատարել։ Չէ՞ որ սա հիանալի թիմ է։ Ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ կան նման խաղացողներ»։

Հավելենք, որ 2015/16թթ մրցաշրջանում «Բավարիա»-ն դարձել է Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր։