Հզոր պայթյուն է որոտացել Եգիպտոսի մայրաքաղաքում


14:02 , 26 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Եգիպտոսի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է Կահիրեի թաղամասերից մեկում: Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Գիզայի տարածքում:

Լրատվամիջոցները չեն հաղորդում ոչ պայթյունի հզորության, ոչ էլ աղբյուրի մասին: Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: