13:12 , 26 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռումինացի հաքեր Մարսել Լազարը, ով հայտնի է Գուչիֆեր կեղծանունով, դատարանում խոստովանել է, որ կոտրել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստը, հայտնում է BBC-ն:
44-ամյա Լազարը մեղադրվում է ԱՄՆ-ի նախկին նախագահներ ավագ և կրտսեր Ջորջ Բուշերի, ինչպես նաև նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրելու մեջ:
Այդ խոստովանությունից հետո Լազարին սպառնում է երկուսից յոթ տարվա բանտարկություն: Դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 1-ին: