Սառնարանում ցածր ջերմաստիճանը հաճախ կարող է ոչնչացնել սննդի մեջ առկա օգտակար բաղադրիչները և այն դարձնել օգտագործման համար անպիտան։
Ներկայացնում ենք 8 ապրանքներ, որոնք պետք չէ պահել սառնարանում։
1․ Կարտոֆիլ
Սառը ջերմաստիճանը կարող է առանձնացնել կարտոֆիլի մեջ առկա օսլան, որի պատճառով էլ կարտոֆիլը կստանա քաղցր համ և եփելը կդժվարանա։ Կարտոֆիլը պետք է պահել սառը, չոր և մութ վայրում՝ նախընտրելի է թղթե տոպրակներում, քանի որ պլաստիկ տոպրակներն արագացնում են կարտոֆիլի փտումը։
2․ Մեղր
Մեղը պետք է մշտապես պահել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի այն չբյուրեղանա և պահպանվի հեղուկ վիճակում։
3․Ձմերուկ
Սառը և հյութալի ձմերուկն անփոխարինելի հաճույք կարող է պարգևել, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ սառը ջերմաստիճանի պայմաններում ձմերուկի մեջ առկա օգտակար օքսիդանտները ոչնչանում են։
4․Լոլիկ
Լոլիկը պետք է գնել քիչ քանակությամբ, որպեսզի այն հնարավոր լինի պահել սենյակային ջերմաստիճանում՝ մինչև սպառելը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
