Հետծննդյան շրջանում ծննդկանի խնամքը


20:57 , 29 հունվար, 2013

Ծննդկանի խնամքը կազմակերպելիս հատուկ նշանակություն պետք է տալ ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնների պահպանմանը: Այն գործիքները, նյութերը, խնամքի առարկաները, որոնք հպվում են կաթնագեղձերին և սեռական օրգաններին, պետք է դարձնեն ստերիլ: Հետծննդյան շրջանի նորմալ ընթացքի համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմանները՝ 

1. նորմալ քնի համար
2.հեռու պահել հուզումներից
3.մեծ նշանակություն պետք է տալ սննդին
4.ժամանակին պետք է կատարել միզարտադրությունը
5.պետք է ապահովել ծննդկանի ակտիվ շարժումները
6.ծննդկանի սենյակը պետք է օդափոխել, մաքրել մաքուր լաթով
7.պետք է ախտահանել պատերը, հատակը, կահույքը:

 
Ծննդկանի վրա սահմանում են խիստ հսկողություն՝

1.պարզաբանում են ընդհանուր վիճակը, ինքնազգացողությունը
2.հաշվում են պուլսը, ջերմաստիճանը, պարզում են կաթնագեղձերի վիճակը
3.արգանդի բարձրությունը
4.սեռական օրգանների վիճակը, լոխիյաի քանակը և բնույթը
5.միզապարկի և աղիների գործունեությունը