11:16 , 26 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանն ընդհանուր առմամբ հաջողված համարելով ոլորտի 2015թ. ցուցանիշները, նա լավ արդյունքներ է կանխատեսում նաև ընթացիկ տնտեսական տարում: Մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, Նա զեկույցով հանդես է եկել Լոռու մարզխորհրդի նիստում:
Չնայած երկարատև անձրևներին, մարզում գարնանացանի աշխատանքներն ընթանում են բավարար, իսկ ցանքատարածությունները գնալով ընդլայնվում են: 15.000 հեկտարի վրա ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը, որը նախորդ տարվանից ավելի է 688 հա-ով: Կարտոֆիլի ցանքը ընթացքի մեջ է և ենթադրվում է, որ այն նախորդ տարվանից ավելի կլինի շուրջ 200 հա-ով: 2015թ. համեմատությամբ շուրջ 260 հեկտարով ավելացել են նաև կերային մշակաբույսերի ցանքատարածությունները, որը բնականաբար կնպաստի նաև անասնապահության առաջընթացին:
Տարեցտարի ավելանում են մատչելի գնով բարձրորակ սերմացուների, պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, մկնանման կրծողների և վնասատուների դեմ պայքարի թունաքիմիկատների հատկացումները մարզի ֆերմերներին: Կոնկրետ այս տարի Լոռու մարզին հատկացվել է 2300 տ. ազոտական, 100 տ. ֆոսֆորական, 70 տ. կալիումական պարարտանյութ և 750 տոննա դիզելային վառելանյութ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ