10:36 , 26 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռիա Նովոստին` հղում կատարելով Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությանը:
«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ղարաբաղում զարգացող իրադարձությունները, ինչպես նաև մոտակա խորհրդարանական ընտրությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարևորությունը, որը նպաստում է Վրաստանում ակտուալ հարցերի առաջքաշմանը»,- ասվում է հաղորդագրությունում: