ԱՄՆ-ում խուլ մանեկենը հաղթել է «Պարեր աստղերի հետ»-ում


04:09 , 26 մայիս, 2016

Խուլ ծնված Նայլ Դի Մարկոն, որը հայտնի է որպես մոդել և «Թոփ մոդել ամերիկյան ձևով» ռեալիթի շոուի հաղթող, դարձել է «Պարեր աստղերի հետ» ամերիկյան հեռուստաշոուի 22-րդ սեզոնի հաղթող, հայտնում է BBC-ն:

Իր նվաճումը Դի Մարկոն նվիրել է մոլորակի 70 միլիոն խուլ մարդկանց. «Ահա թե ինչու եմ ես այստեղ: Ահա թե ինչու եմ ես ամեն շաբաթն այդպես լավ հաղթահարել: Նրանք իրոք ինձ ոգևորել են: Ես անչափ շնորհակալ եմ դրա համար»: