Շվեյցարիայում մուսուլման դպրոցականներին պարտադրել են սեղմել ուսուցչուհիների ձեռքերը


01:49 , 26 մայիս, 2016

Շվեցարիական Բազել-Լանդ գավառում մուսուլման դպրցականներին ստիպում են սեղմելու ուսուցչուհու ձեռքը, հայտնում է The Local-ը:

Եթե նրանք հրաժարվեն դա անելուց, ապա կտուգանվեն 5 հազար շվեյցարական ֆրանկի չափով (5036 դոլար): Բազելի պաշտոնյաները համարում են, որ «տղամարդկանց և կանանց հավասարության և օտարերկրացիների ինտեգրացման նկատմամբ հասարակական մտահոգությունն ավելի առաջնահերթ է ուսանողների դավանանքի ազատությունից»:

Այդ որոշման համար առիթ է ծառայոլ Տերվիլի դպրոցներից մեկում երկու մուսուլման աշակերտների կողմից ուցուցչուհու ձեռքը սեղմելուց հրաժարվելը, ինչով նրանք հասկացրել են, որ իրենց սովորույթներով արգելվում է դիպչել կողմնակի կանանց: