«Հատուկ ուշադրություն կդարձվի նոր տեսակի պատերազմներին». Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապաձե


19:42 , 25 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Թբիլիսում բացված Վրաստանի անվտանգության և պաշտպանության միջազգային համաժողովում (GDSC) այսօր  քննարկվել են Սևծովյան տարածաշրջանի եւ Հարավային Կովկասի անվտանգության հարցերը  և գլոբալ վտանգները։ Այս մասին գրում է Ջավախք.ինֆո-ն՝ հղում անելով վրացական newsgeorgia.ge-ին:

Համաժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն։

«Շատ կարևոր է, որ մենք Վրաստանում հնարավորություն ունենք խոսել  այսօրվա ինչպես գլոբալ սպառնալիքների, այնպես էլ մեր տարածաշրջանում և Սև ծովում առկա մարտահրավերների մասին: Այսօրվա իմ անդրադարձում ես ուշադրությունը կենտրոնացրել եմ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը և համաշխարհային անվտանգության մեջ մեր դերին», - ասել է լրագրողներին Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ