19:12 , 25 մայիս, 2016
Tert.am-ը Նժդեհի կերպարի մասին զրուցել է Գարեգին Նժդեհի ուսմունքը որպես իր գաղափարախոսության հիմք ընդունած Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, ում կարծիքով՝ Գարեգին Նժդեհի արձանը փայլուն աշխատանքի արդյունք է:
«Այս արձանով ամբողջությամբ ներկայացված է Գարեգին Նժդեհի կերպարը և՛ որպես զինվորականի, և՛ որպես փիլիսոփայի, և՛ որպես մեծ ուսուցչի»,-ասաց Էդուարդ Շարմազանովն ու հարցրեց, թե կա՞ մի արձան, որը Հայաստանում միանշանակ ընդունվել է:
Վկա, ըստ նրա՝ Առնո Բաբաջանյանի, Վարդան Մամիկոնյանի, Համազասպ Բաբաջանյանի արձանները. ըստ ՀՀԿ խոսնակի՝ Հայաստանում կա 3 միլիոն քաղաքացի, ու կարող է լինել 3 միլիոն ընկալում:
Հիշեցնենք, որ Երևանի Վերնիսաժին հարող զբոսայգում այսօր տեղադրվել է Գարեգին Նժդեհի (քանդակագործ` Գագիկ Ստեփանյան, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) արձանը, որը դարձել է քննարկումների առիթ։