ԵՄ-ն մինչև տարեվերջ կարող է մասնակիորեն վերացնել ՌԴ դեմ պատժամիջոցները. ԶԼՄ


19:06 , 25 մայիս, 2016

135982Araratnews.am-ը գրում է.

Եվրամիությունը կարող է մասնակիորեն վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016թ.ի վերջը, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

«Հավանաբար, Եվրամիությունը կերկարաձգի պատժամիջոցները ևս մեկ անգամ, սակայն տարեվերջին դրանք կարող են մասնակիորեն վերացվել»,- ասել է աղբյուրը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելուն և անգամ խստացնելուն կողմ են ԵՄ անդամներ Լեհաստանը, Բալթյան երկրները, Շվեդիան և Մեծ Բրիտանիան: Սակայն ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման ու պատժամիջոցների վերացման օգտին են հանդես գալիս Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան, Սլովակիան, ինչպես նաև Ավստրիան: