18:20 , 25 մայիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են "Բուլղարիայի փրկության ազգային ճակատը"՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բուլղարիա խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր ուղղություն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: