Էմինեմը «քար առ քար» վաճառում է իր տունը (ֆոտո)


20:33 , 25 մայիս, 2016

Էմինեմը «քար առ քար» վաճառում է  իր տունը (ֆոտո)Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկյան ռեփեր Էմինեմը իր The Marshall Mathers LP ալբոմի թողարկման 16-ամյակի կապակցությամբ վերաթողարկել է դրա հատուկ տարբերակը, որի կոմլեկտը իր մեջ ներառում է  նաև երաժիշտի մանկության տան քարերից մեկը։

Երաժիշտը մեծացել է Դետրոյտում գտնվող  տանը։ Տան նկարը պատկերված է  The Marshall Mathers LP ալբոմի և դրա սիքվելի՝ The Marshall Mathers LP 2-ի (2013) շապիկի վրա։

Տունը քանդվել է 2013 թվականին, բայց Էմինեմը պահպանել է դրա 700 քարերը որպես հիշատակ։ Այժմ դրանք կարելի է ձեռք բերել 313 դոլարով։ Հավաքածուի մեջ մտնում  է քարը, դրա սերտիֆիկատը, երաժշտական սկավառակը և ժետոն, որը պատրաստված է  տան փայտերից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ