16:12 , 25 մայիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը Բաքվին կոչ է արել ազատ արձակել լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ հակառակ դեպքում սպառնալով Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել: Այս մասին նա հայտարարել է "Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին տված հարցազրույցում:
Սենատորն նշել է, որ Խադիջայի ձերբակալությունը դուրս է գալիս մեկ մարդու ինքնության սահմաններից ու հարցերի ավելի ընդգրկուն շրջանակի վրա տարածվում։
"Խոսքը խիզախ կնոջ կողմից կոռուպցիայի բացահայտման մասին է։ Ձերբակալելով Խադիջային՝ կառավարությունը պայքարում է ժողովրդավարության ու ազատ մամուլի դեմ՝ բոլորին ցույց տալով, որ հարվածում է նման գործունեության համար։ Այդկերպ, սա ոչ միայն Խադիջայի պատմությունն է, այլև բարեփոխումների անհրաժեշտության վկայությունը»,-ասել է սենատորը։
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է օրինագիծ, որն ուղղված է պետական պաշտոնյաների դեմ, որոնք աշխարհում խախտում են մարդու իրավունքները. Մակքեյնը այն անձանցից է, ովքեր պաշտպանում են այդ փաստաթուղքը:
"Եթե իշխանությունները շարունակեն խախտել մարդու իրավունքները, ապա անհրաժեշտ կլինի միջոցառումներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ։ Մագնիտսկու օրենքը վախեցրել է ամբողջ աշխարհում դիկտատորներին: Ադրբեջանի կառավարությունն արհամարհում է միջազգային նորմերը, շարունակում է անմեղ մարդկանց ձերբակալությունները` խախտելով նրանց իրավունքները և մամուլի ազատությունը: Այդ գործընթացների շարունակումը մեզ հարկադրում է որոշակի քայլեր ձեռնարկել", նշել է Ջոն Մակքեյնը: