Լոլիկի սպիտակ մասերը վտանգավոր չեն. գյուղնախարար


19:49 , 25 մայիս, 2016

 Լոլիկի սպիտակ մասերը վտանգավոր չեն. գյուղնախարար Yerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ բյուջեի կատարողականի քննարկումը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Պատգամավորին հետաքրքրում էր լոլիկի հետ կապված հարցերը, մասնավորապես արդյոք՞ առողջությանը վնաս չեն լոլիկի սպիտակ մասերը, որոնք պարարտանյութերի հետևանք են, արդյոք դա հսկում է սննդի անվտանգության տեսչությունը: Պատգամավորը նկատել է նաև, որ պահածոյացված լոլիկները հիմնականում անորակ են, ինչու՞ է այդպես:

Նախարարը նշեց, որ լոլիկի մեջ սպիտակ մասերը դա սորտային առանձնահատկություն է որը վտանգ չի պարունակում, դրանք վտանգավոր չեն առողջության համար: Նախարարի խոսքով՝ իրենք խրախուսում են լոլիկի տեղական սորտերի արտադրությունը: Ինչ վերաբերում է պարարտանյութերի օգտագործմանը, ապա նախարարի համոզմամբ այսօր գյուղոլորտում եռակի անգամ քիչ պարարտանյութ է օգտագործվում, քան պետք է :

«Շեղումներ չկան նիտրիտների մասով, սննդի անվտանգությունը հետևում է այդ ամենին: Ինչ վերաբերում է պահածոյացված լոլիկին, ապա այն հնարավոր է չհամապատասխանի ստանդարտներին, բայց քանի որ մեր լոլիկի որակը բարձր է, ապա այն կարելի է հանգիստ պահածոյացնել»,- ասաց Սերգո Կարապետյանը: