13:50 , 25 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանը մտադիր չէ մեկուսանալ արտաքին աշխարհից և կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր երկիրը բոլոր միջոցներով նպաստում է աշխարհում կոնֆլիկտային իրավիճակների նվազմանը»,- նշել է Լավրովը «Մադյար նեմզեթ» հունգարական թերթին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ ՌԴ տնտեսությունը հարմարվել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցներին, և Մոսկվան մտադիր չէ այդ ճնշման պատճառով մեկուսանալ աշխարհից: