Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի երկակի ռազմավարությունը. գերմանական լրատվամիջոցներ


12:48 , 25 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները ԶԼՄ-ները քննարկում են եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրերի և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի միանալու հեռանկարների համատեքստում: 

Ընդհանուր առմամբ, թեմայի լուսաբանումը հավասարակշռված է. մեկնաբանություններում կան Ռուսաստանի կողմից դաշինքի հասցեին արված «անհիմն» քննադատության թեզիսներ, ինչպես նաև հնչում են նրանց ձայները, ովքեր երկխոսության կոչ են անում Մոսկվայի հետ:

Այսպիսով, Բեռլինի Տրանսատլանտյան անվտանգության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Օթֆրիդ Նասաուերը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցության օգտին: Ինչպես նա նշել է Deutschlandradio ռադիոկայանին տված հարցազրույցում, «Ռուսաստանը պետք է ձայնի իրավունք ունենա այն առնչությամբ, ինչ վերաբերում է եվրոպական անվտանգության առանցքային հարցերին, օրինակ, Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ-ին միանալը: Հակառակ դեպքում Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ սպառազինությունների նոր մրցավազքի վտանգ կառաջանա»:

«Այն պահից, երբ սկսվեց ուկրաինական հակամարտությունը, ՆԱՏՕ-ն փորձում է երկակի ռազմավարություն կիրառել Ռուսաստանի հանդեպ. զսպվածության և երկխոսության համադրություն», - նշվում էր մեկ այլ մեկնաբանությունում: Սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռության որոնումը ՆԱՏՕ-ի համար բարդ խնդիր կշարունակի մնալ մոտ ապագայում: