Իրանում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ


12:22 , 25 մայիս, 2016

earthquake_141215Araratnews.am-ը գրում է.

Իրանում Թուրքմենստանի հետ սահմանին տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ТАСС –ի փոխանցմամբ՝ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները եղել են իրանական Բոջնուրդ քաղաքից 23 կմ արևելք և Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադից 93 կմ հարավ-արևմուտք: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա: