Երգչուհի Անահիտ Շահբազյանը այս օրերին կարեւոր աշխատանքներով է զբաղված. նա պատրաստվում է նկարահանել իր նոր տեսահոլովակը, որի ռեժիսորությամբ զբաղվելու է սիրելին՝ երաժիշ Կարեն Զադիրյանը, ում հետ երգչուհին նշանադրվել է փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը:
«Դեռեւս ամիսներ առաջ խոստացել էի տեսահոլովակ նկարահանել իմ՝ «Արեւ» երգի հիման վրա, որի հեղինակն է տաղանդավոր երաժիշտ Արսեն Գրիգորյանը: Այս տեսահոլովակիս նկարահանումները անընդհատ ձգձգվում էին, բայց գլխավորը լավ արդյունք ունենալն է, եւ հուսամ այդպես էլ կլինի: Նկրահանումները կսկսվեն հաջորդ շաբաթ, ի դեպ՝ ռեժիսորությամբ զբաղվելու է սիրելիս»,- Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց երգչուհին ու շարունակեց.
«Ես մինիմալիզմի սիրահար եմ ու այդ առումով իմ ու սիրելիիս կարծիքները համընկնում են՝ մենք ճոխություններ չենք սիրում: Հենց մինիմալիստական լուծումներով էլ կլինի նոր տեսահոլովակս, կլինեն գույներ, արեւային տրամադրություն ու բնության պես պարզ լուծումներ: Վստահ եմ, որ սիրելիս եւ օպերատոր Արթուր Ամիրաքյանը գեղեցիկ աշխատանք կստեղծեն: Անկեղծ ասած, ընդամենը մի քանի օր է մնացել նկարահանումների մեկնարկին, բայց իմ եւ Կարենի զբաղվածության պատճառով դեռեւս չենք հասցրել քննարկել մանրամասները, այդ իսկ պաճառով շատ բաներ ինձ համար էլ են դեռեւս անհայտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
