Թուրքիան ԵՄ-ից նվիրատվություններ չի ակնկալում. Էրդողան


11:38 , 25 մայիս, 2016

TURKEY-ERDOGAN/Araratnews.am-ը գրում է.

Փախստականների շուրջ ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու խոստումը Եվրամիությունը գործնականում չի կատարում, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Եվրամիության խոստացած միջոցները տեղ չեն հասնում: Չնայած ինձ խոստացել են, որ մինչև հուլիս մեկ միլիարդ եվրո կտրամադրվի: Այդ գումարները  մեր գրպանները չեն գնալու, այլ ուղղվելու են փախստականների ճամբարներ` կարիքավորներին»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով` «Թուրքիան Եվրամիությունից նվիրատվություններ չի ակնկալում, այլ ազնվություն»: