Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքը մեծացել է. Մեծ Բրիտանիայի ՊՆ


10:58 , 25 մայիս, 2016

1664974Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքն աճել է, հայտնում է ТАСС-ը:

«Վերջին շրջանում Ռուսաստանն, անկասկած, միջոցներ է ներդրել իր զինված ուժերում և դրանք արդիականացրել է: Սպառնալիքը Ռուսաստանի կողմից աճել է, և մենք պետք է դա նկատի ունենանք՝ գնահատելով սեփական ուժերն ու հնարավորությունները»,- ասել է Ֆելոնը:

Նա հավելել է, որ հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագրի վերաբերյալ «պարզ վկայությունն են այն բանի, թե ինչպես է ՆԱՏՕ-ն ապագայում դիմակայելու ցանկացած տեսակի սպառնալիքի»: