«Հայոց աշխարհ». Ադրբեջանական բանկերը կտրականապես հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին


09:30 , 25 մայիս, 2016

«Ադրբեջանական բանկերը կտրականապես հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին։

Օրինակ, Թարթառի շրջանի Իսմայիլբեյլի գյուղի բնակիչ Թեյյուբ Սաֆարզադեն պատմել է modern.az կայքին, որ օրերս դիմել է Accesbank և Nikoil բանկերի Բարդայի շրջանի բաժանմունքներին, սակայն նրան ասել են, թե՝ «Թարթառը հայերը զավթելու են։ Թարթառին փող տալ չենք կարող»։

Ադրբեջանցին դիմել է ևս մի քանի բանկերի և ստացել նույն պատասխանը։ Նման դեպքերը ունեն համատարած բնույթ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։