Իրան․ Նախագահի ընդդիմախոսը գլխավորեց Փորձագետների խորհուրդը


19:42 , 24 մայիս, 2016

Azatutyun.am-ը գրում է.

Իրանում ընտրությունների և նախագահի գործունեության վերահսկողության հարցերի պատասխանատու Փորձագետների խորհուրդը մայիսի 24-ին նախագահ է ընտրել այաթոլա Ահմադ Ջաննաթիին:

Ջաննաթին հաճախ է քննադատում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ով ձգտում է բարելավել Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունները: