Ռուսաստանը 100 մլն դոլարով արբանյակ կստեղծի Եգիպտոսի համար


15:00 , 24 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանը և Եգիպտոսը պայմանագիր են ստորագրել՝ աֆրիկյան երկրին EgyptSAT արբանյակի մատակարարման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «Энергия» հրթիռատիեզերական կորպորացիայի ղեկավար Վլադիմիր Սոլնցևը: 

Նշվում է, որ պայմանագրի գումարը կազմել է ավելի քան 100 մլն դոլար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի կողմից արբանյակի արձակումը կիրականացվի երեք տարի անց: