14:12 , 24 մայիս, 2016
168.am-ը գրում է.
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց պատգամավորների դիտարկումներին, որ դատավորները ինչ հրահանգ ստանում են, այնպես էլ կատարում են:
«Ես կարգապահական վարույթներ հարուցել եմ»,- ասաց նախարարը:
Ա.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր պաշտոնը ստանձնելուց հետո արդեն հարուցել է 3 կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ. «Կարգապահական վարույթներից մեկն արդեն գնացել է արդարադատության խորհուրդ, մերժվել է, ևս երկուսը ճանապարհին են»: