ֆրանսիական «Lans» ֆոտբոլային ակումբը ադրբեջանցուց անցել է հային


13:00 , 24 մայիս, 2016

Ադրբեջանում հերթական հիսթերիան է առաջացրել այն փաստը, որ ֆրանսիական Lans ֆոտբոլային ակումբը ադրբեջանցուց անցել է հային

Փարիզի առևտրային դատարանի որոշումով ֆրանսիական ֆոտբոլային Lans ակումբը, որը պատկանում էր ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, նոր տեր ունի՝ լյուքսեմբուրգյան «Սոլֆերինո» ընկերությունը, որի հետևում կանգնած են մադրիդյան «Ատլետիկո»-ի ներկայացուցիչներ Իգնասիո Ագուիլլոն (մադրիդյան ակումբի վարչական խորհրդի անդամ) և Միգել Անխել Հիլը («Ատլետիկո»-ի գլխավոր տնօրեն), ինչպես նաև բրիտանական ներդրումային AmberCapital ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում են ծագումով հայ լիբանանցի Ժոզեֆ-Մարի Օգուրլյանը և ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն: