Հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդն այս գիշեր հատուկենտ կրակահերթեր է արձակել


10:42 , 24 մայիս, 2016

Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ անկանոն կրակահերթեր:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: