10:18 , 24 մայիս, 2016
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել Է Արցախի զորամասերից մեկը։ Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում են օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն։
Սակայն Սարգսյանը հրաժարվել Է որևէ աշխատանք կատարելուց։ Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել Է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայինություն անել։ Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, և վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն Էլ նա արել Է։ «Ժողովուրդ»–ը խնդրի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ Գրիշա Սարգսյանից, սակայն ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։