Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը հրադադարը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊԲ


08:30 , 24 մայիս, 2016

Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առաջնային գծի որոշ հատվածներում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: