«Հայկական ժամանակ». Երկու խոշոր կազմակերպություն սխալվել են և 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամ են հայտարարել


07:55 , 24 մայիս, 2016

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

««Երկու խոշոր կազմակերպություն սխալվել են և 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամ են հայտարարել։ Իրականում այդքան ներմուծում չի եղել, որքան որ դա թվաբանական մեխանիկական սխալի հետևանք է, ինչն Էլ առաջիկայում կուղղվի»։


Մեր թղթակցին ասել Է ՊԵԿ փոխնախագահը, երբ թղթակիցը հետաքրքրվել Է՝ ինչի հաշվին Է ապրիլին ներմուծման կրկնակի աճ գրանցվել»,–գրում է թերթը։