Եգիպտական ինքնաթիռի «սև արկղերը» ծովի հատակից կհանվեն 48 ժամվա ընթացքում


23:54 , 23 մայիս, 2016

Night flight. Jet aircraft over the sea at dusk.Araratnews.am-ը գրում է.

Միջերկրական ծովում կործանված եգիպտական EgyptAir ավիաընկերության А320 օդանավի ինքնագրիչները ծովի հատակից կհանվեն 48 ժամվա ընթացքում, ТАСС-ի  տեղեկացմամբ` հայտարարել է եգիպտական ավիաընկերության ներկայացուցիչը:

««Սև արկղերը» կհանվեն ամենաուշը 48 ժամ անց», – ասել է նա: Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հայտնել էին, որ պարզել են ինքնագրիչների գտնվելու վայրը: Նրանց տվյալներով` «սև արկղերը» գտվում են 3000 մետր խորության վրա:

Հիշեցնենք, որ եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը մայիսի 19-ին թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում եղել է 69 մարդ: Ավելի ուշ օդանավի բեկորները հայտնաբերվել են Հունաստանի Կարպատոս կղզու մոտակայքում: