Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ից ձեռք բերվելիք սպառազինությունն արագ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ


19:36 , 23 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Վարկային համաձայնագրով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինության մի մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի այդ միջոցներն արագ Հայաստան տեղափոխել:

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասը արդեն իսկ կնքված է,այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված էԱյսօր քայլեր  ենք ձեռնարկում, որպեսզի արագացված տեմպերով իրականացնենքաշխատանքները: Այդ միջոցների որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, ևմենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»,- նշեց նախարարը:

Հարցին՝ համաձայնագրում հստակ ժամկետներ նշված ե՞ն, նախարարը պատասխանեց. «Թույլ տվեք մենք զբաղվենք այդ գործով»: