18:38 , 23 մայիս, 2016
Մայիսի 23-ին` ժամը 15:00-15:20-ի սահմաններում հանրապետությունում և Երևանում ուժգին քամու հետևանքով տուժել են մի շարք քաղաքացիներ` ստանալով մարմնական վնասվածքներ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասելով. «Վնասվածք ստացածներ կան. կա որ ծառից է վնասվածք ստացել, եղել է, որ փողոցում տանիքից ինչ-որ բան է ընկել, ավելի մանրամասն հենց այս պահին չեմ կարող ասել»:
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ քաղաքացիներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ էր տալիս առաջիկա ժամերին մնալ շինությունների ներսում: