Միկրոավտոբուսի վթարից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում


18:12 , 23 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Մայիսի 23-ին գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Վիրավորները 8-ն են, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, կոտրվածքներ:

Նշենք, որ բժշկական կենտրոնը ողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով: Երիտասարդ և փորձառու բժիշկների համատեղ ջանքերով կազմակերպվել է տուժածների առաջին բուժօգնությունը` պահանջվող ախտորոշիչ ու վիրաբուժական մեթոդներով: Հիվանդներից մեկն ունեցել է զույգ ազդրերի վզիկների կոտրվածքներ՝ տեղաշարժով, աջ սրունքի թաթային հոդի բաց հոդախախտի կոտրվածք, տրավմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:  Կատարվել են հակաշոկային միջամտություններ և վիրահատություններ՝ վերքի առաջնային վիրաբուժական մշակում, զննում, ոսկրաբեկորների և ոսկրիկների համադրում, ուղղում, ֆիքսում և թաթի ռևասկուլյարիզացիա (անոթների վերականգնում):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ