17:39 , 23 մայիս, 2016Business Insider-ը ներկայացնում է այն հայտնի գրքերը, որոնք կփոխեն փողի մասին ունեցած Ձեր վերաբերմունքը։ Ներկայացված գրքերից յուրաքանչյուրը սովորեցնում է փոխել ֆինանսական մտածելակերպը և ձեռք բերել ֆինանսական սովորություններ և, իհարկե, անկախություն։
1․ Նապոլեոն Հիլլ․ «Խորհիր և հարստացիր»
Գիրքը մի քանի տասնյակ միլիարդատերերի հետազոտական աշխատանքի մասին է, ովքեր ինքնուրույն են հասել ֆինանսական հաջողության։ Հեղինակը գրքում ներկայացնում է գործունյա մարդկանց անհաջողության հիմնական պատճառները։ Հիլլը նաև մի շարք խորհուրդներ է տալիս , թե ինչպես հաղթահարել հոգեբանական արգելքները և սկսել գործել:
2. Սթիվ Սիբոլթ․ «Ինչպես են մտածում մեծահարուստները»
Միլիարդատերերի հետ հազարավոր հարցազրույցներ անցկացնելուց հետո, Սիբոլթը մեկ կարևոր փաստ է առանձնացնում՝ հարստանալու համար պետք է ընդամենը մտածել հարուստների պես։ «Ինչպես են մտածում մեծահարուստները» գրքում հեղինակը ճիշտ մտածելակերպի գաղտնիքներն է բացահայտում, թե ինչպես է պետք կյանքի ամեն պահին հասնել ֆինանսական հաջողության։

3․ Ռոբերտ Կիոսակի․ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»․
Ամերիկացի միլիարդատերը իր գրքում ներկայացնում է տարբեր սոցիալական խավերի երկու հայրերի պատմությունը, ցույց տալու համար, թե ինչ են սովորեցնում հարուստ հայրերն իրենց երեխաներին և ինչ չեն սովորեցնում աղքատները։
Կիոսակին վստահ է, որ հարստության ցուցանիշն ամենևին այն չէ, թե որքան եք վաստակում, այլ այդ վաստակածը խնայելու մեջ։

4․ Կարլ Ռիչարդս․ «Ներդրման հոգեբանությունը․ ինչպես դադարեցնել սեփական փողերի հետ անմտորեն վարվելը»
Մեզնից յուրաքանչյուրն, անշուշտ, իր կյանքի ընթացքում ֆինանսական ոլորտում սխալներ գործել է, բայց քչերն են գիտակցել, թե ինչու են հենց այդպես վարվել։ Գրքում Ռիչարդսը նկարագրում է այն հանրահայտ սխալները, որոնք մարդիկ օգտագործում են իրենց վաստական գումարի հետ և, միաժամանակ, տալիս այն կարևոր խորհուրդները, թե ինչպես է պետք շտկել նման վարքը։

5․ Թոմաս Քորլի․ «Կայացած մարդկանց ամենօրյա սովորույթները»
Հեղինակի կարծիքով ֆինանսական հաջողության միակ գրավականը սովորույթն է։ Քորլին վստահ է, որ գրեթե յուրաքանչյուր մարդ ունի հարստություն բերող սովորույթներ։ Նա վստահ է, որ իր գիրքը կօգնի ավելի լավ ճանաչել ինքներս մեզ և փոխել ֆինանսական մտածելակերպը։
