Արագաչափերի տուգանքների նվազման տենդենց կա. փոխոստիկանապետ


17:27 , 23 մայիս, 2016

 Արագաչափերի տուգանքների նվազման տենդենց կա. փոխոստիկանապետYerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում, ուր քննարկվում էր ոստիկանության` 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին հարց ուղղեց արագաչափերի վերաբերյալ:

«Ի՞նչ ծառայություն է վարորդը ստանում արագաչափերի տուգանքների դիմաց, արդյո՞ք ճանապահներն են վերանորոգվում այդ տուգանքների բռնագանձումներից: Այսքան ծախսերով հանդերձ, վթարներից մահերն ավելացել են, ինչը նշանակում է, որ որակ չի փոխվում»,- ասաց պատգամավորը:

Վ.Եղիազարյանը կոնկրտ չպատասխանեց հարցին, միայն ասաց, որ 2014 թվականին աշխատող արագաչափերի թիվը կազմել է 124, իսկ 2015-ին դրանց թիվը հասել է 169-ի: Նա հավելեց, որ կա նշանակված տուգանքների նվազման տենդենց: