Տաջիկստանի հասարակությունը գործող նախագահին առանց սահմանափակման վերընտրվելու հնարավորություն տվեց


15:16 , 23 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Տաջիկստանի բնակչության մեծամասնությունը նախօրդ կիրակի օրը կայացած հանրաքվեին ժամանակ կողմ է արտահայտվել երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելուն: BBC-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Տաջիկստանի ԿԸՀ-ն:

Նոր փոփոխություններով թույլատրվում է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին կրկին անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում՝ առանց սահմանափակման: Նաև նախագահի թեկնածու առաջադրվելու համար տաիքային շեմը նվազեցվում է 35-ից՝ հասցնելով 30-ի, ինչն, ըստ աղբյուրի, թույլ կտա Ռահմոնի ավագ որդուն՝ Ռուստամ Էմոմալի Ռահմոնին 2020թ-ին առաջադրվել և մասնակցել նախագահական ընտրություններին, եթե հայրը որոշի նախագահությունից հեռանալ:

ԿԸՀ-ի տվյալներով քվեարկությանը մասնակցել է ընտրող բնակչության 92%-ը՝ 4 միլիոն 38 հազար մարդ: Սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել 3 միլիոն 814 մարդ կամ 94,5%-ը, դեմ են արտայատվել 134 հազար 171 մարդ կամ 3,3%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ